ՄԵՐ ՄԱՍԻՆ

՛՛ԴԵՎ՛՛ գովազդային գործակալությունը հիմնադրվել է 1992թ:

՛՛ԴԵՎ՛՛ գովազդային գործակալությունն անկախ Հայաստանի առաջին գովազդային ընկերություններից էր, միգուցե և միակն է, որ պահպանվել է մինչ օրս: ԴԵՎ գործակալությունը հանդիսանում է ներկայումս հայտնի բազմաթիվ կազմակերպությունների լոգոտիպերի, գովազդային վահանակների, նույնիսկ հեռուստա-ռադիո գովազդների հեղինակը:
Այստեղից են սկիզբ առել  ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում հայտնի բազմաթիվ դիզայներներ:

Ներկայումս մեր ծառայությունները կենտրոնացրել ենք հիմնականում դիզայնի, թվային տպագրության, լայնաֆորմատ տպագրության և արտաքին գովազդի ուղղությամբ՝ կիրառելով կրեատիվ և բազմազան միջոցներ նույնիսկ ամենապարզ պատվերն իրականացնելու համար:

Անցնելով երկար ճանապարհ և ունենալով բազմամյա փորձ այս ոլորտում, շարունակում ենք սիրով աշխատել մեր հաճախորդների համար:

Մեր հիմնական ծառայություններնն են.

  • դիզայն 
  • թվային տպագրություն
  • գունավոր պատճենահանում
  • լայնաֆորմատ տպագրություն
  • արտաքին գովազդ
  • ցուցափեղկերի ձևավորում
  • ավտոմեքենաների գովազդային ձևավորում
  • պլաստիկ քարտեր
  • տպագրական հուշանվերներ

Սիրով սպասում ենք նաև Ձեզ՝ ակնկալելով նոր, հետաքրքիր համագործակցություն: