Հիմնադրվել է 1992թ:
 
Այն անկախ Հայաստանի առաջին գովազդային ընկերություններից էր, միգուցե և միակն է, որ պահպանվել է մինչ օրս: ԴԵՎ գործակալությունը հանդիսանում է ներկայումս հայտնի բազմաթիվ կազմակերպությունների լոգոտիպերի, գովազդային վահանակների, նույնիսկ հեռուստա-ռադիո գովազդների հեղինակը:
 
Այստեղից են սկիզբ առել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում հայտնի բազմաթիվ դիզայներներ:
 
Ներկայումս մեր ծառայությունները կենտրոնացրել ենք դիզայնի, թվային տպագրության, լայնաֆորմատ տպագրության և արտաքին գովազդի ուղղությամբ՝ կիրառելով կրեատիվ և բազմազան միջոցներ` նույնիսկ ամենապարզ պատվերն իրականացնելու համար:
 
Անցնելով երկար ճանապարհ և ունենալով բազմամյա փորձ այս ոլորտում` շարունակում ենք աշխատել սիրով և ոգևորությամբ:
 
Մեր հիմնական ծառայություններնն են.
  • դիզայն
  • թվային տպագրություն
  • գունավոր պատճենահանում
  • լայնաֆորմատ տպագրություն
  • արտաքին գովազդ
  • ցուցափեղկերի ձևավորում
  • ավտոմեքենաների գովազդային ձևավորում
  • պլաստիկ քարտեր
  • տպագրական հուշանվերներ

Սիրով սպասում ենք նաև Ձեզ՝ ակնկալելով նոր, հետաքրքիր համագործակցություն: